Առաջին նախաբժշկական օգնություն
Ջերմային խանգարումներ
 
                            Մարդու մարմինը ջերմակարգավորման շնորհիվ կարող է դիմակայել ջերմաստիճանի բավական մեծ տատանումների։ Սակայն բարձր կամ ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել՝ հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների։
ՄԱՐՄՆԻ ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6°C է։ Այդ ջերմաստիճանի պահպանումն ապահովում է մարմնի նորմալ կենսագործունեությունը։ Մարմինն արձագանքում է արտաքին միջավայրի ջերմաստիճանի փոփոխություններին և ապահովում է իր նորմալ ջերմաստիճանը՝ հավասարակշռելով մարմնի ջերմության ստացումը, պահպանումը և կորուստը (աղյուսակ 13.1 և 13.2)։
Աղյուսակ 13.1 Ջերմության ստացման, պահպանման և կորստիուղիները
| Մարմնի ջերմության ստացման և պահպանման ուղիները | Մարմնից ջերմության կորստի ուղիները | 
| 
 | 
 | 
Աղյուսակ 13.2 Ջերմակարգավորումը միջավայրի ցածր և բարձր ջերմաստիճանների դեպքում
| Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի ցածր ջերմաստիճանին | Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի բարձր ջերմաստիճանին | 
| 
 | 
 | 
ՄԱՐՄՆԻ ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Մարդու մարմնի ջերմակարգավորման վրա ազդող գործոններն են.
- 
Ջրազրկումը։ Ջրազրկումը բերում է շրջանառող արյան ծավալի նվազման։ Միջավայրի ցածր ջերմաստիճանում մարմինը չի հասցնում վերաբաշխել արտադրված ջերմությունը։ Միջավայրի բարձր ջերմաստիճանում նվազում է մարմնի քրտնարտադրությունը, և արյան շրջանառության կենտրոնացման հետևանքով նեղանում են մաշկի արյունատար անոթները։ Արդյունքում՝ ջերմատվությունը նվազում է։ 
- 
Ծայրահեղ ջերմաստիճանների ազդեցությունից առաջացած հիվանդագին վիճակների նախադեպը։ Մարմինը, մեկ անգամ ենթարկվելով ծայրահեղ ջերմաստիճանների ներգործությանը, դրանց նկատմամբ դառնում է խոցելի։ 
- 
Վնասվածքների առկայությունը: Առողջական վիճակը։ Քանի որ վնասվածքների կամ հիվանդությունների առկայության դեպքում մարմնի հիմնական ճիգերն ուղղված են դրանց դեմ պայքարելուն, ապա ծայրահեղ ջերմաստիճաններն ավելի հեշտ են խաթարում մարմնի ջերմակարգավորման համակարգը; 
- 
Տարիքը։ Մանկահասակ երեխաները և տարեց մարդիկ ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ։ Մանկահասակ երեխաների ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ, իսկ տարեց մարդկանց մարմնում զարգացող հյուծման հետևանքով ջերմակարգավորման համակարգը լիարժեք չի գործում։ 
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած արտակարգ իրավիճակները հնարավոր է կանխել։ Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին
- 
Պաշտպանեք գլուխը արևի ուղղակի ճառագայթներից՝ դնելով գլխարկ կամ գլուխը հովանոցով պաշտպանելով։ 
- 
Խուսափեք օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվելուց։ Ամռանը դրսում աշխատելիս՝ ծրագրավորեք ձեր աշխատանքը վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արևի ակտիվությունն այնքան էլ ուժեղ չէ։ Եվ հակառակը՝ եթե դուք պետք է աշխատեք դրսում ձմռանը, ապա ծրագրավորեք ձեր աշխատանքը ցերեկվա ամենատաք ժամերին։ 
- 
Հաճախակի ընդմիջումներ կատարեք։ Ընդմիջումները թույլ են տալիս վերականգնել մարմնի նորմալ ջերմաստիճանը և այսպիսով դիմակայել ծայրահեղ ջերմաստիճանի կարճատև ազդեցություններին։ 
- 
Հագնվեք եղանակին համապատասխան։ Եթե հնարավորություն ունեք, շոգ եղանակին հագեք բաց գույնի բամբակյա հագուստ։ Բամբակը կլանում է քրտինքը՝ թողնելով, որ օդը թափանցի գործվածքի միջով։ Սրա շնորհիվ տեղի է ունենում ջերմատվություն, քրտինքի գոլորշացում, որը պաղեցնում է մարմինը։ Բաց գույնի հագուստն անդրադարձնում է արևի ճառագայթները։ Ցուրտ եղանակին հագուստը պետք է լինի խիտ գործվածքներից (օրինակ՝ բրդյա), որոնք լավ են պահում մարմնի ջերմությունը, իսկ ձմռանը՝ պահպանում են ջերմությունը։ Հատուկ ծածկոցների միջոցով ցրտի ազդեցությունից պաշտպանեք նաև մարմնի մյուս հատվածները (ձեռքերը, ոտքերը, ականջները, քիթը)։ 
- 
Խմեք մեծ քանակությամբ հեղուկներ։ Ամռանը խմեք սառը (հանքային ջուր, հյութեր), ձմռանը՝ տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր) հեղուկներ։ Քաղցր հեղուկներն օգնում են պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Սնվեք կանոնավոր և լիարժեք։ Կանոնավոր սնունդն ապահովում է մարմինն անհրաժեշտ աղերով, ջրով, սննդանյութերով ու էներգիայով և հնարավորություն է տալիս մարմնին հարմարվել ծայրահեղ ջերմաստիճաններին։ 
- 
Արշավների ժամանակ ունեցեք ձեզ հետ պահեստային հագուստ, գուլպաներ, ձեռնոցներ։ Թաց կամ խոնավ հագուստը փոխեք։ Ունեցեք ձեզ հետ թերմոս՝ քաղցր տաք հեղուկներով (թեյ, սուրճ) լցված։ 
- 
Մի օգտագործեք ալկոհոլ պարունակող խմիչքներ։ Ալկոհոլի օգտագործումից արյունատար անոթները լայնանում են։ Մյուս կողմից, ալկոհոլի քայքայումից անջատվում է ջերմություն։ Միջավայրի ցածր ջերմաստիճանի դեպքում, թեև սկզբնական պահին առաջանում է ջերմանալու զգացում, սակայն մաշկի անոթների լայնացման հետևանքով մեծանում է մարմնի ջերմատվությունը, որը հանգեցնում է ջերմության կորստի՝ վատթարացնելով տուժածի վիճակը։ Միջավայրի բարձր ջերմաստիճանում ալկոհոլի քայքայումից ստացված ջերմությունը գերազանցում է անոթների լայնացման հաշվին ջերմատվությանը, ինչը բերում է տուժածի վիճակի վատթարացման։ 
ԱՄՓՈՓՈՒՄ
Ծայրահեղ ջերմաստիճանները կարող են հիվանդագին վիճակների պատճառ հանդիսանալ։
Բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով զարգացող հիվանդագին վիճակներն են արևահարությունը, ջերմային ցնցումները, ջերմային հյուծումը, ջերմային հարվածը։
Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով առաջացող հիվանդագին վիճակներն են ցրտահարումը և մարմնի ընդհանուր սառեցումը։ Ծայրահեղ ջերմաստիճանի հետ կապված արտակարգ իրավիճակներում առաջին հերթին սահմանափակեք անբարենպաստ պայմանների ազդեցությունը տուժածի վրա։
Գերտաքացման և գերսառեցման հետ կապված արտակարգ իրավիճակներում աոաջին օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին անհրաժեշտ է կանխել բարձր ջերմաստիճանի կամ ցրտի հետագա ազդեցությունը։ Ջերմային հյուծման և ջերմային հարվածի դեպքում ստիպեք տուժածին դադարեցնել ցանկացած գործունեություն, համապատասխան ձևով պաղեցրեք նրան։
 Մարմնի ընդհանուր սառեցման և ցրտահարման դեպքում համապատասխան ձևով տաքացրեք տուժածին: Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
Տե'ս նաև "ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ"
Տե'ս նաև "ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ"
 15.10.2012
15.10.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                - Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
 18.01.2024
18.01.2024                                     
                                        
                                
                Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
 23.11.2023
23.11.2023                                     
                                        
                                
                Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
 22.12.2022
22.12.2022                                     
                                        
                                
                Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
 20.06.2022
20.06.2022                                     
                                        
                                
                Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
 14.10.2021
14.10.2021                                     
                                        
                                
                Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
 10.10.2021
10.10.2021                                     
                                        
                                
                Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
 27.09.2021
27.09.2021                                     
                                        
                                
                Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
 28.07.2021
28.07.2021                                     
                                        
                                
                Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
 23.02.2021
23.02.2021                                     
                                        
                                
                Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
 24.01.2019
24.01.2019                                     
                                        
                                
                Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
 18.01.2019
18.01.2019                                     
                                        
                                
                Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
 20.12.2018
20.12.2018                                     
                                        
                                
                Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
 15.11.2018
15.11.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    